Աբուսահլ Համազասպ (ծն. թիվը անհայտ - 968), Վասպուրականի թագավոր 958-ից, Գագիկ Արծրունու որդին և Դերենիկ Արծրունու եղբայրը:
Աբուսահլ Համազասպի օրոք Վասպուրականի թագավորությունը, հակառակ Բագրատունիների, հակվում է Բյուզանդիայի կողմը՝ դառնալով հունամոլ տարրերի ապաստան:
Աբուսահլ Համազասպը հանդիսավորությամբ ընդունեց բյուզանդական կայսեր ներկայացուցիչ Պանդալեոնին (965), պատսպարեց հունադավանության պատճառով Անիից վտարված Վահան կաթողիկոսին (968):